Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի, թւականիս մարտի 1-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատութիւն նախաձեռնութեամբ կազմակերպւած «Հայ Դատն Այսօր» 14-րդ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, Հայաստանից Թեհրան ժամանած՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Բիւրոյի Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու՝ Կիրօ Մանոյեանին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցի՝ Իշխան Սաղաթելեանին, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր՝ Աննա Գրիգորեանին, Քաղաքական գիտութիւնների թեկնածու եւ Ադրբեջանի հարցերի փորձագէտ՝ Անժելա Էլիբեգովաին, Քաղաքագէտ՝ Հրանտ Մելիք-Շահնազարեանին եւ Իրանագէտ՝ Ահարոն Վարդանեանին: Հիւրերին ընկերակցում էին Ազգային հասարակական գործիչ՝ Գառօ Յովհաննիսեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ Սեւան Դանիէլեանը, «Հուսկ» հաստատութեան Հայ դատի յանձնախմբի նախագահ՝ Իսիկ Իւնանէսեանը եւ Հայ Դատի ենթայանձնախմբի անդամ՝ Ռայմոնդ Թորոսեանը: Հանդիպմանը նաեւ ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ պրն. Սեւան Մուսախանեանը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց հիւրերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղաւ Հայաստանի ու Արցախի ներկայ իրավիճակին եւ Իրան-Հայաստան փոխյարաբերութիւնների կարեւորութեանը նաեւ Իրանահայ գաղութի իւրայատուկ երեւոյթների մասին, մասնաւորելով յատկապէս Մայր Հայրենիքի ու Արցախի հետ իր կապւածութեանը:

Սրբազան Հայրը որոշ տեղեկութիւններ յայտնեց նաեւ համայնքի եկեղեցական եւ ազգային կեանքի մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ