Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակի, թւականիս մարտի 5-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց եւ ամփոփ տեղեկութիւններ փոխանցեց հայ համայնքի կառոյցի եւ պատմութեան մասին նաեւ պատասխանեց սուրբ եւ անմահ պատարագի, եկեղեցւոյ ծիսակատարման, քրիստոնէական աստւածաբանութեան, եւ եկեղեցագիտական բնագաւառներում ուղղւած հարցերին:

Այցելուների խումբը նաեւ այցելեց Սուրբ Սարգիս Մայր եկեղեցի, որտեղ Ազգ. Առաջնորդարանի Հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի միջոցով բացատրութիւններ տրւեց եկեղեցու ճարտարապետութեան խորհրդաբանութեան, եկեղեցում այր եւ կնոջ գտնւելու կանոնների եւ պահքի վերաբերեալ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ