Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ, ՅԻՇԱՏԱԿ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ԵՒ ՄՏԱՆԵԼՈՅՆ Ի ՎԻՐԱՊ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Շաբաթ, թւականիս մարտի 25-ին, Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապ տօնն էր: Այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների ու Վիրապ մտնելու օրը Հայոց եկեղեցին յիշատակում է Մեծ պահքի 6-րդ կիրակին նախորդ շաբաթ օրը:

Այդ իսկ առիթով, նոյն օրը հովանաւորթեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ Արժ․ Տ. Մեսրոպ քհնյ․ Ռատթէոսեանի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում:

Յընթացս քարոզի Քահանայ Հայրն անդրադարձաւ օրւայ խորհրդին եւ պատմականին։ Կրօնական արարողութեանը ներկայ էին քահանայից դասը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Հայկազ Շիրւանեանը, թաղի միութիւննեի ու եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ։

Յետ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերար հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար: Յաւարտ կրօնական արարարողութեան եկեղեցու սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ