ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Շաբաթ, 22 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց ՀՀ «Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի» նախագահ Մարիաննա Մամեանին եւ գլխաւոր քարտուղար Սաթի Աթոյեանին, ընկերակցութեամբ «Զարթօնք» պարախմբի ղեկավար Լորետա Աւետիսեանի:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց հիւրերին եւ իր գոհունակութիւնը յայտնեց քաղաքավարական այցի առիթով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց թւականիս օգոստոսի 5-ին Գիւմրի քաղաքում կայանալիք Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման պաշտօնական արարողութեան եւ սպորտային պարերի մրցոյթին, որին Թեհրանից երկու պարախմբեր մասնակից են լինելու:

Սրբազան Հայրն յաջողութիւն մաղթեց հայ մշակոյթի ու պարարւեստի բնագաւառում նրանց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ