ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐԱՆԻ ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԵՒ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԻՆ

Չորեքշաբթի, 30 օգոստոս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին:

Պրն. Արա Շահվերդեանը, իր հերթական այցելութեան ընթացքին, զեկուցեց ընդհանուր աշխատանքների եւ ի մասնաւորի Հայաստան կատարած իր վերջին այցելութեան եւ ունեցած հանդիպումների մասին:

Հանդիպումն առիթ եղաւ խօսելու Հայաստան-Իրան աստիճանաբար զարգացող յարաբերութիւնների նաեւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի իշխանութեան անօրինական եւ անմարդկային վերաբերմունքի մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ