ԵՌՕՐԵԱՅ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ՝ Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՒԱՆԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԹԻՒ

Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ սեպտեմբեր 30-ին Ս. Գէորգ Զօրավարի տօնն է: Այդ օրը նաեւ Թեհրանի Ս. Գէորգ Եկեղեցու անւանակոչութեան տօնն է:

Արդարեւ Ս. Գէորգ Եկեղեցում հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, հինգշաբթի եւ ուրբաթ սեպտեմբեր 28-ին եւ 29-ին, երեկոյեան ժամը 6:00-ին տեղի է ունենալու հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ սեպտեմբերի 30-ին եւ կիրակի հոկտեմբերի 1-ի առաւօտեան Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

- Սկիզբ ժամերգութեան առ. ժամը 9:00-ին
- Սկիզբ ս. պատարագի առ. ժամը 10:00-ին
- Քարոզ առ. ժամը 11:00-ին
Յաւարտ ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն սրբալոյս միւռոնով:

Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատաղ բերողներին յանձնարարւում է իրենց մատաղացու ոչխարները Եկեղեցու Խորհրդին յանձնել՝ ուրբաթ առաւօտից մինչեւ գիշեր:

Կիրակի հոկտեմբերի 1-ին, 2023թ. Վարագայ Սրբոյ Խաչին տօնն է, այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

Յիշեցնենք, որ հարկ է բոլոր արարողութիւններին եւ Ս. պատարագի պահին անաղմուկ եւ պատշաճ ձեւով հետեւել բոլոր արարողութիւններին, որպէսզի կարողանանք, որպէս ուխտաւորներ՝ երկիւղածութեամբ հաղորդւել սուրբի նահատակութեան խորհրդով եւ ինչու չէ նաեւ վերանորոգել մեր քրիստոնէական հաւատքը:

Ս. ԳԷՈՐԳ ԵՒ Ս. ԹԱԴԷՈՍ
ԲԱՐԹՈՒՂԻՄԷՈՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ