Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱԶԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻ ՄԻԱՒՈՐԻ (واحد الکترونیکی دانشگاه آزاد اسلامی) ՄԻՋԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՅՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Երկուշաբթի, 6 մայիս 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի եւ Ազատ համալսարանի Էլեկտրոնային միաւորի տնօրէն, կիբերտարածութեան խորհրդի քարտուղար եւ Իսլամական Ազատ համալսարանի տնօրէնի խորհրդական՝ դկտր. Ազիզ Նաջաֆփուռ Աղաբէգլուի ներկայութեամբ համատեղ հանդիպում կայացաւ Ազատ համալսարանի Էլեկտրոնային միաւորի կենտրոնում:

Հանդիպմանը նաեւ ներկայ էին Թեմական խորհրդի անդամ՝ տկն. Անի Միրզախանեանը, Ուսանողական Ֆոնդի մարմնի ատենապետ Ալբերթ Լազարեանը, Ֆակուլտետների հարցերով էլեկտրոնային բաժնի տնօրէնի տեղակալ՝ դկտր. Ալի Աքբար Ջաբերի Մողադամը, Զարգացման եւ Էլեկտրոնային միաւորի ռեսուրսների կառավարման փոխտնօրէն՝ Նիքնամէ Էսմաիլ Զադէն, Էլեկտրոնային միաւորի հասարակայնութեան հետ կապերի տնօրէն՝ Միլադ Արջամանդին:

Սոյն հանդիպման ստորագրւեց համագործակցութեան յուշագիր (تفاهم نامه همکاری)՝ կողմերի միջեւ համագործակցութիւնը գործունակ եւ արդիւնաւէտ դարձնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում դկտր. Ազիզ Նաջաֆփուռ Աղաբէգլուն անդրադառնալով համագործակցութեան ձեւաչափերին եւ տարողութիւններին նշեց, որ էլեկտրոնային միաւորն ունի ամենաորակեալ առցանց կրթական համակարգերը եւ հարթակը երկրում նաեւ յաւելեց, որ էլեկտրոնային միաւորի գիտահետազօտական եւ տեխնոլոգիական բաժնի ակտիւ կենտրոններից է արդիւնաբերութեան հետ կապի բաժինը, որը աշխատանքի ապահովման նպատակով, աչալուրջ փորձում է փոխգործակցութիւն եւ համագործակցութիւն ստեղծել Էլեկտրոնային միաւորի շրջանաւարտների եւ աշխատաշուկայի միջեւ։ Այս առումով միաւորում ստեղծւել է գիտելիքների եւ հմտութիւնների տարբեր ոլորտներում կարճաժամկէտ մասնագիտացւած վերապատրաստման դասընթացներ, որը ապահովում է համալսարանի շրջանաւարտների համար անհրաժեշտ եւ լրացուցիչ ուսուցումը՝ աշխատաշուկայ մուտք գործելու համար: Նա նաեւ ընգծեց, որ Էլեկտրոնային միաւորի կարեւորագոյն նպատակներից է՝ երկրի բոլոր մարդկանց որակեալ կրթութեան հասանելիութիւնը։

Այնուհետեւ, Էլեկտրոնային միաւորի ռեսուրսների կառավարման փոխտնօրէն՝ Նիքնամէ Էսմաիլ Զադէն առցանց ուսուցման դրական կէտերին եւ առաւելութիւններին անդրադառնալով յայտնեց, որ յուշագրում նշւած համագործակցութեան իւրաքանչիւր առանցքն ապահովում է փոխգործակցութեան լայն շրջանակ՝ ուսանողների հաւաքագրման, կարճաժամկէտ վերապատրաստման, ինչպէս նաեւ ենթակառուցւածքների եւ տեխնիկական հնարաւորութիւնների ապահովման ոլորտում:

Հանդիպմանը Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, անդրադառնալով կառոյցիս դրւածքին ընդհանուր բացատրութիւն ներկայացրեց տարբեր ոլորտների, մասնաւորապէս Ուսանողական Ֆոնդի մարմնի գործունէութիւնը, որը անմիջական առնչութիւն ունի համալսարանին եւ ուսանողներին եւ հնարաւորութիւն կունենայ համագործակցել Էլեկտրոնային միաւորի հետ: Պրն. Արամեանը յոյս յայտնեց, որ յարմարագոյն հնարաւորութիւնները ընձեռնւի ստեղծւած դրական պայմաններից լաւագոյնս օգտագործելու համագործակցութեան եւ բարձրագոյն ուսման ձգտող աշակերտութեան, Ազատ համալսարանի Էլեկտրոնային միաւոր ուղղորդելու համար:

Հանդիպման աւարտին յուշանւէր յանձնւեց Թեմական խորհրդին եւ յոյս յայտնւեց, որ յուշագիրը հիմք կը հանդիսանայ համատեղ համագործակցութեան ընդլայնման համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ