Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ի գիտութիւն մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ նորընտիր Թեմական Խորհուրդը յառաջիկայ օրերում նշանակելու է Խորհրդի ենթակայ ազգային մարմինների անձնակազմերը: Ուստի խնդրում ենք համագործակցելու ցանկութիւն ունեցող հայրենակիցները դիմումնագիր ներկայացնելու համար մինչեւ թւականիս օգոստոսի 20-ը, դիմեն Ազգային Առաջնորդարանի համար 7 գրասենեակ:

Ազգային Առաջնորդարանի աշխատանքային ժամերն են՝ շաբաթ մինչեւ չորեքշաբթի ժամը՝ 7:30-ից-15-ը, իսկ հինգշաբթի օրերը ժամը՝ 7:30-ից-12:00-ը:

Ազգային Առաջնորդարանի հեռախօսահամարներ են՝ 88901634-36

Ստորեւ ներկայացնում ենք իւրաքանչիւր մարմնի միջոցով իրականացւող աշխատանքների բնոյթը՝ առ ի տեղեկութիւն:

Կրթական խորհուրդ՝ Պատասխանատու է հայոց ազգային դպրոցների ներքին կեանքի, ուսումնադաստիարակչական հարցերի, ուսուցիչների, դասագրքերի, հայերէնի դասաւանդման, աշակերտների յառաջադիմութեան, նիւթականի ապահովման եւ այլ հարցերի համար:
Կտակա-կալւածային մարմին՝ Հետեւում է ազգապատկան կալւածների արխիւների պահպանմանը, հետեւում է իրաւական հարցերի, կալւածների վաճառման, վարձակալման եւ այլ կերպով օգտագործման խնդիրներին:
Շինարարական մարմին՝ Հետեւում է ազգապատկան բոլոր կառոյցներում՝ դպրոցներ, եկեղեցիներ, բուժարան եւ այլն, անհրաժեշտ նկատւած նորոգութիւններ եւ այլ աշխատանքներ կատարելու գործին՝ նրանց կողմից ստացւած դիմումի հիման վրայ:
«Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմին՝ Հսկում եւ տնօրինում է բուժարանի ներքին եւ արտաքին, նիւթական, վարչական եւ այլ կարգի բոլոր հարցերը եւ հետեւում սոյն հաստատութեան ամբողջական գործունէութեանը:
Կարիքաւորներին Օժանդակող մարմին՝ Ընթացք է տալիս իրեն դիմող կարիքաւոր ընտանիքներին՝ իր բիւդջէից ամսական վճարումներ կատարելով, նաեւ նրանց օգնում է բնակարան վարձելու կամ բնակարանի կանխավճար տալու գործում:
Դատական խորհուրդ՝ Հանդիպումներ է ունենում ընտանեկան դժւարութիւններ ունեցող ամուսինների հետ եւ խորհրդատւութեամբ օժանդակում է նրանց դժւարութիւնները վերացնելու գործին, նաեւ տնօրինում է ապահարզանի եւ ընտանեկան այլ հարցերին առնչւող դիմումները:
Ուսանողական Ֆոնդեր (Շահվերդեան, Պանիրեան եւ Դկ. Հարմիկ Դաւթեան)՝ Մարմինն ընդունում է դիմումներ՝ ֆոնդից օգտւել ցանկացող ուսանողներից եւ ֆոնդի կանոնադրութեան համապատասխան՝ ընթացք է տալիս այդ դիմումներին եւ տարեկան յատկացումներ կատարում:
Գերեզմանատների վարչութիւն՝ Հետեւում է Դուլաբի եւ Նոր Բուրաստան գերեզմանատների՝ ներքին վարչական հարցերին, գերեզմանատներում աշխատող անձանց՝ քարտաշ, գերեզմանափոր, ծաղկավաճառ, պահակներ եւ այլնի աշխատանքին, ներքին մաքրութեանը եւ կարգաւորմանը:
Յարաբերական մարմին՝ Իր հաղորդագրութիւններով, տեղեկատւութեամբ ու բացատրութիւններով կապ է պահում հայ համայնքի, ինչպէս նաեւ պետական շրջանակների եւ պարսկական կազմակերպութիւնների կամ պարսիկ անհատ հայրենակիցների հետ՝ ընթացք տալով նաեւ նրանց կողմից եղած դիմումներին եւ հարցումներին:
Եկեղեցական խորհուրդներ՝ Թեհրանի իւրաքանչիւր հայոց եկեղեցի ունի իր առանձին խորհուրդը, որը սովորաբար կազմւած է լինում պատկան քաղաքամասի ազգայիններից: Խորհուրդը հետեւում է եկեղեցու լուսաւորութեանը, պահպանմանը, արարողութիւնների անխափան կատարմանը, երգչախմբին, պաշտօնեաներին եւ այլ խնդիրներին:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ