Այսու ուրախութեամբ մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի տնօրինումով չորեքշաբթի, 11 դեկտեմբեր 2024 թւականին, Թեհրան ժամանեց Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Հայր Սուրբը յառաջիկայ տօնական օրերին կը պատարագի եւ մասնակից կը լինի Ամանորի եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան կրօնական արարողութիւններին:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ