Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ՝ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ԳՏՆՒՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Հինգշաբթի եւ ուրբաթ, թւականիս դեկտեմբերի 12-ին եւ 13-ին, Ի. Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով, երկու առանձին այցելութիւններ կատարւեցին Ս. Աստւածածին եկեղեցի եւ շրջափակում գտնւող կենտոններ:

Ուրբաթ թւականիս դեկտեմբերի 13-ին, յիշեալ տարածք այցելեց՝ Հանրապետութեան Նախագահի կանանց եւ ընտանիքի հարցերով տեղակալ դոկտ. Զահրա Բեհրուզ Ազարը եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը: Իսկ հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 12-ին, նոյն տարածք այցելեցին Իսլ. խորհրդարանի կին պատգամաւորներ՝ Թեհրանից՝ դոկտ. Ռաֆիին, Իլամից՝ դոկտ. Ֆալահին, Նաինից՝ դոկտ. Ազադը, եւ Ուրմիայից՝ դոկտ. Ջահանգիրին: Սոյն պատւիրակութեանը ընկերակցում էին Ի. Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը:

Այցերի ընթացքում հիւրերին դիմաւորեցին Թեմական խորհրդի փոխ-ատենապետ Արմինէ Սէթխանեանը եւ Խորհրդի անդամ՝ պրն. Հարմիկ Աւետեանը, Ս. Աստւածածին եկեղեցու ծխատէր քահանայ՝ Տ. Յակոբ Քեշիշեանը եւ Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները, Թ.Հ. Կանանց Բարեգործական ընկերութեան նախագահ Անահիտ Զարգարեանը, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի վարիչ Ալիս Շահմուրադեանը, Մարմնամտային երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի տնօրէն Վանուշ Թեւանեանը եւ նոյն կենտրոնի ուսուցչական կազմն ու ծնողական խորհրդի անդամները:

Հիւրերը նախ մուտք գործեցին Ս. Աստւածածին եկեղեցի, ապա «Ա. Մանուկեան» ազգ. թանգարան, որտեղ հակիրճ բացատրութեամբ ներկայացւեց իրանահայութեան պատմական անցեալը եւ անդրադարձ կատարւեց մշակոյթի ու արւեստի տարբեր բնագաւառներում իրանահայութեան ներդրած աւանդին ու գործօն դերակատարութեանը:

Այցելութիւն կատարւեց նաեւ Ամանորի առիթով Կանանց բարեգործական ընկերութեան եւ «Ակունք» կնտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-վաճառքներին:

Նշելի է, որ «Ակունք» կենտրոն կատարած այցելութեան ընթացքում անդրադարձ կատարւեց կենտրոնի ընդհանուր դրւածքին, գործունէութեանը, երեխաների խնամքին, կրթութեանը եւ այս ուղղութեամբ մատուցւող ծառայութիւններին, որոնց կապակցութեամբ համապարփակ բացատրութիւն ներկայացւելով, ընդգծւեց սաների կարողականութիւններն յայտնաբերելու եւ զարգացնելու ուղղութեամբ իրականացւող աշխատանքների կարեւորութիւնը:

Հանդիպումների աւարտին, հիւրերին նւիրւեցին «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը եւ Ս. Թադէի վանքի պատկերով թողարկւած նամականիշը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ