Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Հինգշաբթի, 19 դեկտեմբեր 2024 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Հայաստանից Թեհրան ժամանած՝ Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր՝ Վահէ Սարգսեանը, Politik.am-ի գլխաւոր խմբագիր՝ Բորիս Մուրազին, 24News.am-ի գլխաւոր խմբագիր՝ Նարեկ Գալստեանը, TV5-ի լրատւական բաժնի գլխաւոր խմբագիր՝ Մարիաննա Ղահրամանեանը, ABC Media-ի գլխաւոր խմբագիր՝ Բեթխեհէմ Արաբեանը եւ օպերատոր՝ Սերոպ Չերչէքեանը:

Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Պատգամաւորական Ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թեմական խորհրդի փոխ-ատենապետուհի Արմինէ Սէթխանեանը եւ ատենադպիրներ՝ պրնյք. Հայրիկ Աղանեանը եւ Մհեր Օհանեանը նաեւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպման սկզբում ողջոյնի եւ բարի գալստեան խօսքերից յետոյ, ամփոփ գծերով ներկայացւեց թեմիս պատմական անցեալը եւ բացատրութիւն փոխանցւեց Թեհրանի Հայոց թեմում աշխատող եկեղեցիների, դպրոցների, միութիւնների ու ազգային կառոյցների ընդհանուր գործունէութեան եւ ծաւալւող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ իրանահայ համայնքը, որպէս Իրանի ժողովրդի անբաժան մասը, միշտ իր ներդրումն է ունեցել Իրանի կեանքի բոլոր բնագաւառներում: Ընթացքում լուսբանիչ բացատրութիւններ տրւեցին նաեւ հնչած հարցումներին:

Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեց «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը, որից յետոյ այցելութիւն կատարւեց Ս. Սարգիս եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ