Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երեքշաբթի 24 դեկտեմբեր 2024 թւականին, Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագի եւ առաջին մարտիրոսի տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Արդարեւ, երեքշաբթի 24 դեկտեմբեր 2024-ի առաւօտեան Ս. Գէորգ Եկեղեցում հանդիսաւոր Ս. պատարագ է մատուցւելու:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Սկիզբ ս. պատարագի ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Յաւարտ Ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի տէր հանգուցեալ սարկաւագների, դպիրների եւ երգեցիկ խմբերի հանգուցեալ անդամ-անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:
Մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք, ներկայ լինելու Ս. պատարագին, հաղորդւելու համար Ս. Ստեփանոսի նահատակութեան խորհուրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ