Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքեանը երկու հայ նահատակի ընտանիքների է այցելել

Երեքշաբթի երեկոյեան, սուրբ Ծննդեան տօների նախօրէին, դոկտ. Մասուդ Փեզեշքեանն այցելել է Իրան-Իրաք 8-ամեայ պատերազմի, ինչպէս նաեւ ահաբեկչական գործողութեանը զոհ գնացած երկու իրանահայ նահատակի ընտանիքներին:

Առանձին այցով Հանրապետութեան նախագահը հանդիպել է նահատակ Գագիկ Թումանեանի մօրը՝ Յասմիկ Թումանեան Յարութիւնեանին, իսկ յաջորդ այցով նա տեսակցել է նահատակ Անուշաւան Այւազեանի տիկնոջ՝ Նինա ու ընտանիքին։

Յատկանշական է, որ Գագիկ Թումանեանը զոհւել է Մարիւանի ճակատում՝ 1987 թւականի օգոստոսին, իսկ Անուշաւան Այւազեանը՝ յեղափոխութեան յաղթանակից մէկ տարի անց, 1979 թւականին, քաղաքացիական անձանց վրայ ահաբեկիչների կոյր կրակոցների հետեւանքով:

Նախագահ Փեզեշքիանն այցերի ընթացքում նշել է, որ Իրանի ժողովուրդը գնահատում է նահատակութեան փառքին արժանացած իր զաւակների հաւատարմութիւնն ու ինքնազոհութիւնը եւ յարգանքով է լցւած նրանց ընտանիքների հանդէպ: «Իսկ այս օրերը ուրախութիւն են Իրանի ամբողջ ժողովրդի եւ աշխարհի համար, յատկապէս մեր հայ եւ այլ քրիստոնեայ քաղաքացիների համար, եւ ուրախ է այցելութեան առիթի համար»,-շնորհաւորելով սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ նշել է հանրապետութեան նախագահը:

Իրանահայ նահատակների երկու ընտանիքներ այցելութիւնների ժամանակ նախագահ Փեզեշքիանին ուղեկցել է նրա դուստրը՝ Զահրա Փեզեշքիանը:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ