Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կառավարութեան խօսնակի այցը իրանահայ առաջին նահատակի ընտանիքին

Ֆաթեմէ Մոհաջերանին հինգշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով այցելել է իրանահայ առաջին նահատակ Զօրիկ Մուրադեանի մօրը՝ Կատարինէ Հոնրաչեանին։

Զօրիկ Մուրադեանը Իրանին պարտադրւած 8-ամեայ պատերազմի իրանահայ առաջին նահատակն է: Նա ծնւել էր Թեհրանում 1960 թւականին, իսկ մինչ յեղափոխութեան յաղթանակը նա ունեցել է հնարաւորութիւն մեկնելու արտերկիր, սակայն մնացել է երկրում եւ ծառայել իր երկրին ու 1980 թւականին միացել է բանակին եւ ուղարկւել Փիրանշահրի ճակատ։

Զօրիկ Մուրադեանի նահատակութիւնը տեղի է ունեցել 1980 թւականին, երբ նա գտնւում էր խրամատում ու ականանետն էր լիցքաւորում կրակելու համար, իսկ ընկերների հետ թիրախաւորւում են թշնամու ռազմօդանաւերի կողմից ռմբակոծութեան ժամանակ, երբ ռումբերից մէկն ընկնում է Զօրիկի խրամատի մէջ:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ