Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ԱՄԱՆՈՐԵԱՅ ՊԱՏԳԱՄԸ

Մօտալուտ նոր տարւայ եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան օրհնաբեր տօների առիթով ջերմօրէն ողջունում եմ մեր հաւատացեալ ժողովրդի զաւակները, բոլորին մաղթելով խաղաղ, առողջ եւ բեղուն գործունէութեամբ յատկանշւած կեանք:

Մարդու կեանքը միշտ արժեւորւում եւ իմաստաւորւում է նորոգութեամբ. նրա համար սաղմոսերգու մարգարէն ասում է.-«Մաքուր սիրտ հաստատիր իմ մէջ Աստւած եւ արդար հոգի նորոգիր իմ որովայնում» (Սղ. 51:10)

Դժբախտաբար այսօր մարդկութիւնը սխալ է մեկնաբանում նորոգութիւնն ու վերանորոգումը եւ անոր համար իր կեանքը վերածում է տագնապալի ապրումների մի անքակտելի օղակի: Հարկ է Աստւածաշունչ Մատեանի խօսքերը ճշգրիտ կերպով հասկանալ եւ ըստ այնմ ապրել, որովհետեւ ճշմարիտ իմացումով է, որ մենք պիտի կարողանանք նաեւ աստւածային ճշմարտութեան թարգմանը լինել կեանքի մէջ: Էականը ճշմարիտ կերպով կեանքին մօտենալ եւ ըստ այնմ շարժւելն է:

Հարկ է նոր տարւայ եւ Ս. Ծննդեան այս օրերին ժամանակ գտնել մտածելու, խորհրդածելու եւ վերանորոգւած կերպով շարունակելու մեր կեանքը: Այս խոհերով շնորհաւորում եմ ձեզ եւ ի սրտէ մաղթում, որ աստւածային օրհնութեամբ շողարձակի ձեր կեանքը, որպէսզի օրինակ լինէք մեր նոր սերնդի եւ երիտասարդութեան կեանքին: Իմանանք որ երիտասարդութիւնը պէտք ունի կեանքի օրինակներին եւ ոչ անպայման քննադատութեան: Թող այս նոր տարին մեզ համար լինի սիրոյ եւ խաղաղութեան, այլեւ միութեան եւ միասնականութեան տարի:

Այս առիթով, սրտագին շնորհակալութիւնս եմ յայտնում Պատգամաւորական Ժողովին, Թեմական, Կրօնական եւ ազգային խորհուրդներին, այլեւ թեմակալ առաջնորդներին, ազգայիններին եւ միութիւններին, որոնք բարեմաղթութիւններ կատարեցին առողջութեանս համար: Աստւած օրհնի բոլորին:

Բոլորիդ ասում եմ շնորհաւոր նոր տարի եւ Ս. Ծնունդ եւ վերջապէս սիրելիներ յիշենք Պօղոս առաքեալի Գաղատացիներին գրած հետեւեալ խօսքերը.-«Հետեւաբար քանի դեռ ժամանակը մեր ձեռքն է բարիք անենք բոլորին մանաւանդ հաւատի ճանապարհի մեր հարազատներին» (Գղ. 6:10)

Շնորհաւոր Նոր տարի եւ Ս. Ծնունդ.
Ամէն:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ