Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՊԱՍԱՐԿՈՒԹԵԱՆ ՍԵՂԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Շաբաթ, 28 դեկտեմբեր 2025 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թեհրանի Կուսակալութեան (فرمانداری تهران) եւ Նոտարական գրասենեակի (ثبت احوال استان تهران)՝ համագործակցութեամբ՝ համայնքիս անդամների հին ինքնաթղթերի վերանորոգման (تعویض شناسنامه قدیم) համար յատուկ դիւրութիւն ընծայելու նպատակով, տեղի ունեցաւ «Սպասարկութեան Սեղան» (میز خدمت):

Նոյն օրը Ազգ. Առաջնորդարան այցելեց Թեհրան նահանգի Նոտարական գրասենեակի գլխաւոր տնօրէն Մահմուդէ Մոհամադիէ Ջոզանին, ով մօտիկից վերահասու եղաւ իրականացւող աշխատանքի ընթացքին:

Միջոցառմանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ատենադպիրներ՝ պրնյք. Հայրիկ Աղանեանը եւ Մհեր Օհանեանը նաեւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, իսկ ընթացքում այցելութիւն ունեցաւ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով իր հերթին նախաձեռնութիւնը դրական գնահատեց եւ ընդգծեց նման առիթների կարեւորութիւնը:

Յատկանշական է համայնքիս անդամների խուռներամ մասնակցութիւնը եւ ընդառաջումը, որոնք նոյնպէս իրենց գոհունակութիւն յայտնեցին այս նախաձեռնութեան եւ ծառայութեան համար:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ