Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐԱՆԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՂՋՈՅՆՆԵՐԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Երկուշաբթի, 23 դեկտեմբեր 2025 թւականի երեկոյեան, Ծննդեան սեմին, Հայ Աւետարանական Եկեղեցու հովիւ՝ վեր․ դոկտ․ Միշէլ Աղամալեանը այցելութեան գնաց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տ․ Սեպուհ արք․ Սարգսեանին՝ Սրբազան Հօր բնակարանում։

Ջերմ ընդունելութեամբ մթնոլորտում այցելութիւնը, պատեհ առիթ ընծայեց համայնքապետ Հովւին եւ առաջնորդ Սրբազան Հօր, փոխանցելու՝ փոխադարձ շնորհաւորհանքներ ու բարեմաղթանքներ՝ Ծննդեան առիթով։

Այցելութեան աւարտին վերապատւելին անձամբ իր եւ Հայ Աւետարանական համայնքի անունից Սրբազան Հօրը մաղթեց կատարեալ ապաքինութիւն և առողջութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ