Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՌԷՅ ՔԱՂԱՔԻ ՅԱՏՈՒԿ ԿՈՒՍԱԿԱԼԻ ԱՅՑԸ ՆՈՐ ԲՈՒՐԱՍՏԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Կիրակի՝ 29 դեկտեմբեր 2024 թւականին, Թեհրան նահանգի Ռէյ քաղաքի յատուկ Կուսակալ՝ Բիժանէ Սոլէյման Փուռը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով այցելեցին Նոր Բուրաստան գերեզմանատուն եւ նահատակներին նւիրւած յուշարձանի մօտ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին եւ ծաղիկներ խոնարհեցին նրանց անմոռաց յիշատակին:

Նոր Բուրաստան գերեզմանատնում պատւիրակութեանը դիմաւորեցին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Գերեզմանատան վարչութեան ատենապետ Ջուանէս Աւետեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Նոր Բուրաստան գերեզմանատան «Նահատակաց սրահ»-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պրն. Սոլէյման Փուռը տօնական օրերի առիթով շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ յայտնելով, խոր յարգանքով անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրենց կեանքը յանուն Իրանի հողային ամբողջականութեան նւիրաբերած հայ նահատակների սխրագործութիւններին եւ ընդգծեց, մարդկային արժէքները բարձր պահելու եւ միասնութիւնը պահպանելու անհրաժեշտութիւնը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց գերեզմանատնում առկայ դժւարութիւններին, մասնաւորապէս գազի եւ խմելու ջրին առնչւող խնդիրներին, որոնց լուծման համար համագործակցութեան խոստումներ տրւեցին պատասխանատուների կողմից:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ