Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Նախորդ տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, այս տարի եւս հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի վերսկսւելու են Աստւածաշնչական սերտողութիւնների լսարանները՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, Սուրբ Սարգիս եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում, հետեւեալ ժամանակացուցային կարգով՝

-Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զէյթուն քաղաքամաս), ամէն երկուշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին:
-Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցի, ամէն երեքշաբթի առաւօտեան ժամը 10:30-ին:
-Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (Սասուն Քաղաքամաս), ամէն չորեքշաբթի երեկոյեան ժամը 18:00-ին:

Լսարանները վարում եւ աստւածաշնչական սերտողութիւնները կատարում է Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում աստւածաշնչական սերտողութիւնների լսարարնների բացումը տեղի է ունենալու՝ երկուշաբթի, 20 Յունւարի երեկոյեան ժամը 18:00-ին, Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցում՝ երեքշաբթի, 21 Յունւարի առաւօտեան ժամը 10:30-ին, իսկ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում՝ չորեքշաբթի, 22 Յունւարի երեկոյեան ժամը 18:00-ին:

Մեր ժողովրդի սիրելի զաւակներին հրաւիրում ենք, որ ջանան անպայմանօրէն մասնակցել վերոնշեալ լսարաններին Աստծու խօսքով լիցքաւորւելու եւ հաղորդւելու նաեւ մեր հայրերի հաւատքով:

ԴԻՒԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ