Այսու մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ ուրբաթ, թւականիս յունւարի 24-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում, յընթացս Սուրբ եւ Անմահ պատարագի հանդիսաւորապէս ընթերցւելու է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2025 թւականը «Աւանդութիւնների Վերակենսաւորման տարի» հռչակելու կապակցութեամբ:
Մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք մասնակցելու ուրբաթօրեայ Ս. Պատարագին եւ հաղորդւելու օրւայ խորհրդով ու Հայրապետական պատգամով:
Դիւան Ազգային Առաջնորդարանի
Թեհրանի Հայոց Թեմի