Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՒ ՀՐՇԷՋ ԿԱՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով կատարւած շնորհաւորական այցելութիւնների շարանում, Ազգային Առաջնորդարան այցելեցին 7-րդ շրջանի Արտակարգ իրավիճակների կենտրոնի պատասխանատու՝ Աքբար Սադէղ Բէյգին, Կենտրոն քաղաքամասի թիւ 53 հրշէջ կայանի պատասխանատու՝ Միրմանսուր Մուսաւին, Սասուն քաղաքամասի թիւ 31 հրշէջ կայանի պատասխանատու՝ Հուման Մասուդին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:

Ազգային առաջնորդարանի դահլիճում պատւիրակութեանը դիմաւորեցին Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը եւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, ովքեր ողջունելով հիւրերին, երախտիքի եւ շնորհակալական խօսքեր յայտնեցին ցուցաբերւած ուշադրութեան եւ խոր յարգանքի համար:

Առանձին ելոյթներով արտայայտւեցին եւ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով շնորհաւորեցին յարգոյ հիւրերը եւ իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին փրկարարական ծառայութեան ուսուցումներում եւ վերապատրաստման գործում համագործակցելու համար:

Հանդիպման աւարտին հիւրերն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ