Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայկական մի շարք դպրոցների տրամադրւել է տեխնիկական սարքաւորումներ՝ «Ղալամչի» կենտրոնի կողմից

Ուրախութեամբ յայտնում ենք Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր' Արա Շահվերդեանի եւ Կրթական խորհրդի անդամ՝ Սերժ Եղիազարեանի միջնորդութեամբ «Ղալամչի» կենտրոնը հայկական մի շարք դպրոցների ներառել է բարեգործական ծրագրի մէջ եւ տրամադրել է տեխնիկական սարքաւորումներ՝ մասնաւորապէս 15 հատ դիւրակիր համակարգիչ (Lap Top), գրատախտակներ (White board) եւ տեսացրիչ (Video projection):

Նշելի է, որ դպրոցները յատկացրել են ընդհանուր գումարի մէկ երրորդ մասը, իսկ մնացած խոշոր գումարը՝ յատկացւել է «Ղալամչի» կենտրոնի կողմից:

Հինգշաբթի, յունւարի 23-ին, Կրթական խորհուրդը վերոնշեալ առիթով իր երախտագիտութիւնը յայտնելու նպատակով կենտրոնի տնօրէն պրն. Քազէմէ Ղալամչիին եւ իրեն ընկերակցող խմբին հրաւիրել էր հանդիպման:

Հանդիպումը տեղի ունեցաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճում, որին ներկայ էին պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, ԹԽ անդամ՝ Հայրիկ Աղանեանը, Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Քլարա Աղախանեանը, ԿԽ-ի անդամներ եւ դպրոցների հայ տեսուչներ։

Ծրագրի բացման խօսքով հանդէս եկաւ Սերժ Եղիազարեանը, գնահատանքի եւ շնորհակալական խօսքերով արտայայտւեցին պատգամաւորը եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ Սաքօ Ազիզեանը: Պրն. Ղալամչիին, որպէս գնահատանք յանձնւեց գնահատագիր եւ նւէրներ:

Պրն. Ղալամչին իր երախտիքի խօսքը ուղղեց ներկաներին եւ յոյս յայտնեց, որ այս համագործակցութիւնն էլ աւելի կընդլայնւի։

Հանդիպման աւարտին տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն այնույետեւ հիւրերը իրենց ցանկութեամբ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի։

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ