Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնն այցելել է «Բեհեշտ Զահրա» գերեզմանատուն

Մեկնարկել են Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-ամեակի միջոցառումները

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-ամեակին նւիրւած միջոցառումները եւ «Ֆաջր»-ի տասնօրեակի ծրագրերը մեկնարկեցին՝ ուրբաթ, յունւարի 31-ին Թեհրանի «Բեհեշտ Զահրա» գերեզմանատանը, որտեղ սրանից 46 տարի առաջ Իրանի Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Իմամ Խոմէյնին Թեհրան մուտք գործելուց յետոյ առաջին անգամ հանդիպեց ժողովրդին:

Կազմակերպւած միջոցառմանը ներկայ էին Իրանի պետական այրերը, Իրանի Իսլամական խորհրդարանում կրօնական եւ էթնիկ փոքրամասնութիւնների պատգամաւորները եւ ներկայացուցիչները, մասնաւորապէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ու ազգային մարմինների ներկայացուցիչները եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ