Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Լանջախաչ կրելու իրաւունք է շնորհել թեմիս առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանին: Այս առիթով, մեր ուրախութիւնը, գոհունակութիւնն ու շնորհակալութիւնն ենք յայտնում Վեհափառ Հայրապետին:

Լանջախաչ կրելու յատուկ օրհնութեան գիրը ընթերցւելու է Ազգային Առաջնորդարանի դահլիճում՝ կիրակի, թւականիս փետրւարի 2-ի առաւօտեան, յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի: Հայր Առաքելին մաղթում ենք յաջողութիւն եւ բեղուն գործունէութիւն:

Դիւան Ազգային Առաջնորդարանի
Թեհրանի Հայոց Թեմի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ