Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ

Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Հոգեւորականաց դասը, Պատգամաւորական ժողովը, Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ թեմի հաւատացեալ ժողովուրդը իրենց խորազգաց ցաւակցութիւններն ու վշտակցութիւններն են յայտնում Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, կիլիկեան միաբանութեան եւ Գուճանեան ընտանիքին, Կիլիկեան ուխտի միաբանութեան երիտասարդ անդամներից՝ Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուճանեանի վախճանման առիթով:

Հոգելոյս Հայր Սուրբը երկար տարիներ ծառայել է Սպահանի Հայոց Թեմում: Հայր Անանիա իր ազնիւ եւ աշխոյժ ծառայութեամբ շահել է իրանահայութեան եւ յատկապէս Նոր Ջուղայի հայ ժողովրդի սէրն ու յարգանքը: Եղել է տիպար հոգեւորական, սիրալիր հայր եւ խրատող եղբայր:

Խունկ եւ աղօթք իր անմեռ յիշատակին: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Դիւան Ազգային Առաջնորդարանի
Թեհրանի Հայոց Թեմի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ