Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՒՈՒԹԵԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԵԱՆ ՍԵՂԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Ի հետեւումն 2024 թւականի դեկտեմբեր ամսին ստորագրւած յուշագրի, չորեքշաբթի՝ 5 փետրւար 2025 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Իրաւաբանների կենտրոնի, Պաշտօնական փորձագէտների եւ Դատական իշխանութեան ընտանեկան խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) համագործակցութեամբ՝ ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ Հայ համայնքին անվճար իրաւաբանական խորհրդատւութեան սպասարկութեան սեղանը, որն ըստ յուշագրի պարբերաբար կայանալու բնոյթ է կրելու:

Ծրագրի սկզբին, Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանի, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ կենտրոնի տնօրէն դոկտ. Հասան Աբդոլեան փուռի միջոցով ստորագրւեց նախագծի յուշատախտակը, որից յետոյ դիմող հայրենակիցներն առիթ ունեցան իրենց իրաւական խնդիրների մասին խորհրդատւութիւն ստանալ սպասարկութեան սեղանին մասնակից փաստաբաններից, որոնց շարքում էին նաեւ հայ փաստաբաններ:

Մեծապէս գնահատելի է նման աշխատանքների իրականացումը, որոնք հայրենակիցների համար հնարաւորութիւն եւ դիւրութիւններ ստեղծելու առիթ են հանդիսանում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ