Այսու Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ ուրբաթ, 14 փետրւար 2025 թւականը Տեառնընդառաջ է, այսինքը Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Այս առիթով, հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի՝ հինգշաբթի 13 փետրւար 2025 թւականին, ժամը 16:00-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ:
Տեառնընդառաջի տօնը տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ. այսու մեր սիրելի ծնողներին կոչ ենք ուղղում, որ իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ հինգշաբթի 13 փետրւար 2025 թւականի երեկոյեան եկեղեցի բերեն, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան՝ նորածինների տաճարը ընծայման խորհրդաւոր կարգը ընդունեն:
Մեր հաւատացեալ ժողովրդին հրաւիրում ենք՝ ներկայ լինելու վերոյիշեալ արարողութեանը եւ հաղորդւելու Տեառնընդառաջի խորհրդով:
Այս առիթով մեր միութիւններին, կազմակերպութիւններին եւ ծնողական խորհուրդներին թելադրում ենք, որ Տեառնընդառաջի առիթով ինչպէս եկեղեցում նոյնպէս միութիւններում եւ դպրոցներում կազմակերպեն աւանդական հրավառութիւն, միաժամանակ բացատրելով տօնի հետ կապւած հրավառութեան իմաստը:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ