Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Թեհրանի հայոց թեմի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ թւականիս փետրւարի 14-ին, տեղի ունեցաւ Ս․ Սարգիս զօրավարի տօնին նւիրւած միջոցառում Ս․ Սարգիս եկեղեցու շրջափակում։

Երեկոյեան հսկման արաողութիւնից յետոյ ներկայ հոգեւոր դասի միջոցով օրհնւեցին աղը, աղէբլիթը եւ Ս. Սարգիս զօրավարի պատկերները, որոնք որպէս օրհնութիւն բաժանւեցին ներկաներին։ Երիտասարդ-ուհիները մեծ ոգեւորութեամբ էին վերցնում աղէբլիթները խնդրելով Ս. Սարգիս զօրավարի բարեխօսութիւնը իրենց ապագայի համար։

Եկեղեցական արարողութիւնից յետոյ խրախճանքի եւ ժողովրդական սովորութիւնների ուրախ մթնոլորտը ընդունելութեան հետ մէկտեղւած տեղի ունեցաւ եկեղեցու բակում, որտեղ գեղեցիկ զարդարանքով պատրաստւել էր յանձնախմբի եւ եկեղեցական խորհրդի միջոցով։

Յանձնախումբս միջոցառման համար նախատեսել էր երաժշտութիւն՝ Ադրիանի եւ աւանդական նւագարանների մասնակցութեամբ։

Ծրագրի սկզբում յանուն թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ յանձնախմբի հոգեւոր պատասխանատու Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը կարեւորութեամբ նշելով երիտասարդների ներկայութեան եւ դերի մասին համայնական մեր կեանքում։

Տէր հայրը դիմելով երիտասարդ-ուհիներին ասաց.-«Սիրելիներ մենք սիրում ենք ձեզ, ունենք ձեր կարիքը մեր համայնքում եւ այսօրւայ միջոցառումը, որ կազմակերպւել է ձեզ համար ուղղակի գալիս է սա ասելու ձեզ որ մենք միշտ սպասում ենք ձեզ մեր եկեղեցիներում, միութիւններում եւ ազգային ու հասարակական աշխատանքներում»։

Ծրագիրը մեկնարկւեց Ժողովրդական պարային կատարումներով, որտեղ հանդէս եկան «Ակունք» պարային համոյթի եւ «Սիփան» միութեան պարախմբի սաները ղեկավարութեամբ՝ գեղարւեստական ղեկավար տկն․ Կարինէ Մանուչերեանի, որը մեծ խանդաւառութիւն, ոգեւորութիւն եւ ուրախութիւն առաջացրեց ներկաների մօտ։

Ծրագրի երկրորդ բաժնում հայկական աւանդական պարերի եւ երաժշտութեան ներքոյ շարունակւեց ուրախ մթնոլորդը երիտասարդ-ուհիների մասնակցութեամբ։

Ծրագրի աւարտին ժողովուրդը բարձր տրամադրութեամբ եւ ոգեւորութեամբ յուշանւէրներ ստանալով թողեցին եկեղեցու շրջափակը։

Թ.Հ.Թ. ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ