Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ հինգշաբթի, 27 փետրւար 2025 թւականին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:

Յայտնենք, որ Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ, այս առիթով հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, հինգշաբթի փետրւարի 27-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր ս. պատարագ: Օրւայ առիթով պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին
Քարոզ ՝ ժամը 11:00-ին

Մեր ժողովրդի բոլոր զաւակներին կոչ ենք ուղղում, որ անխտիր եկեղեցի փութան հաղորդւելու համար՝ Վարդանանց Զօրավարաց հաւատքով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ