Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍԷՅԷԴ ՀԱՍԱՆ ՆԱՍՐՕԼԼԱՀ՝ «ՄՈՂԱՎԵՄԱԹԻ» ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Ընկերութեան պատմութիւնը կերտւում է անձնուրաց, հաւատացեալ եւ քաջակորով ղեկավարութեան շնորհիւ:

Լիբանանեան կեանքի վերջին շրջանին, Լիբանանը ականատես է եղել քաղաքական եւ ինչու չէ նաեւ զինւորական կեանքի մէջ բազմաթիւ հերոսների: Այդ հերոսներից մէկը եւ թերեւս գլխաւորագոյնը, որ իր հայրենասիրական ապրումներով գերազանցեց իր նախորդները իբրեւ ղեկավար եւ առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահն էր: Մենք փոքրուց վկան ենք եղել հերոսածին ժողովրդի կեանքում նման անձնաւորութեանց:

Քաղաքական եւ կուսակցական կեանքի մէջ Լիբանանը հարուստ է եղել պատկառելի դէմքերով եւ հերոսներով։ Սէյէդ Նասրօլլահը Լիբանանեան քաղաքական եւ զինւորական կեանքում իր դրական դերը ունեցած է, իսկ քաղաքացիական կռիւների ընթացքին իր դրական կեցւածքով մեծապէս նպաստել էր այդ պատերազմի մեղմացման եւ Լիբանանեան հատւածների մէջ քաղաքական ուժերի մերձեցման եւ փոխադարձ հասկացողութեան աշխատանքին։

Ոմանք չարամտօրէն Սէյեդ Հասան Նասրօլլահին ուզում են այն մարդկանց շարքին դասել որոնք իբրեւ թէ Լիբանանը եւ տարածաշրջանը փորձել են միշտ բռնկւած պահել, սակայն իրականութիւնը այն չէ։ Ամէն անգամ երբ Լիբանանը որեւէ մէկ տագնապի սեմին էր, Հասան Նասրօլլան իր ժողովրդին ուղղած պատգամով հանդարտութեան, ներողամտութեան կոչ էր ուղղում։

Սէյէդ Հասան Նասրօլլահի անունը ինչպէս Լիբանանի պատմութեան, այնպէս էլ Պաղեստինի պատմութեան էջերում ոսկեայ տառերով է գրւել, որովհետեւ Սէյէդի առաքելութիւնը ոչ միայն Լիբանանը պաշտպանելն էր, այլ նաեւ ու մանաւանդ Պաղեստինը, նրա ժողովրդի արդար իրաւունքները, կեանքը եւ ազատութիւնը պաշտպանելն էր Իսրայէլի անմարդկային ոճիրների դէմ: Նա իր կուսակցութեան ճամբով, երկար տարիներ պայքարեց Իսրայէլի սիոնիստական ծրագրի դէմ եւ նահատակւեց այդ սուրբ ճանապարհի վրայ:

Իր նահատակութեամբ Հեզբօլլահը, Լիբանանը եւ Պաղեստինը մեծ ղեկավար կորցրին: Մենք այս առիթով ցաւակցում ենք Հազրաթ Այաթօլլահ Խամենէիին եւ Իրանի ժողովրդին, ինչպէս նաեւ իր ընտանիքին, Հեզբօլլահին, Լիբանանի եւ Պաղեստինի ժողովուրդներին:

Խաղաղութիւն Սէյեդ Հասան Նասրօլլահի եւ Մողավեմաթի նահատակների մաքուր հոգիներին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
22 Փետրւար 2025

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ