Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, Հայոց եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը «Սուրբ Վարդանանց» Զօրավարների:

«Վարդանանք» ասելով հասկանում ենք այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց Զօրավար՝ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ 451 թւականին Աւարայրի դաշտում իրենց կեանքը ընծայաբերեցին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան զոհասեղանին։

Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով հինգշաբթի, թւականիս փետրւարի 27-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Սրբոց Վարդանանց եկեղեցում, Կրօնական արարողութեան նախագահեց, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմակալ Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Հայր Սուրբն իր քարոզի սկզբին, ակնարկ նետելով Մարկոսի աւետարանից քաղւած «Ով որ ուզենայ փրկել իր կեանքը, պիտի կորցնի այն, եւ ով որ կորցնի իր կեանքն ինձ համար եւ Աւետարանի համար՝ պիտի փրկի այն» (Մր 8.35) աւետարանական հատւածին նշեց.-«Այս խօսքով մեր բոլորի Տէրն ու Փրկիչը՝ Յիսուս Քրիստոս ներկայացնում է քրիստոնեայ հաւատացեալի կեանքի նպատակը: Նա յայտնում է, թէ հաւատացեալը իր կեանքում պէտք է իր անձի եւ հոգու փրկութիւնը հետապնդի եւ նրա համար աշխատանք տանի: Պէտք է անտեսի այս աշխարհի բոլոր հաճոյքները եւ վայելքները, որոնք իրանից կը խլեն ճշմարիտ կեանքն ու փրկութիւնը: Պէտք է ինքզինք հեռու պահի ամէն բանից, որ կարող է իր անձի եւ հոգու փրկութիւնը խաթարել եւ կորցնել: Պէտք է իր կեանքը ապրի Քրիստոսի եւ նրա Ս. Աւետարանի համար եւ պատրաստ լինի նոյնիսկ իր կեանքը կորցնելու նրանց համար: Այսօր Քրիստոս իր սուրբ խօսքով մեզ յայտնում է, թէ այս կեանքի իսկական վայելքը եւ հիմնական հաճոյքը Աստւած ի՛նքն է: Եթէ ուզում ենք այս կեանքը վայելել, պէտք է կատարենք Աւետարանում յիշւած իւրաքանչիւր խօսք: Եթէ ուզում ենք այս կեանքից հաճոյք ստանալ, պէտք է սերտնենք Աստծու խօսքը, օրէնքները, պատւիրանները եւ ուսուցումները: Եթէ ուզում ենք մեր կեանքը ուրախութեամբ ապրել, պէտք է մօտենանք Տիրոջ, խօսենք նրա հետ, Աստծու հետ յարաբերութիւն եւ երկխօսութիւն ունենանք, մնայուն հաղորդակցութիւն մշակենք, մեր կեանքը իր հետ եւ իրեն համար ապրենք: Եթէ ուզում ենք այս կեանքի համը առնել, պէտք է մեր կեանքը իմաստաւորենք, գեղեցակցնենք, լուսաւորենք եւ զարդարենք Աստծու սուրբ եւ մաքրամաքուր ներկայութեամբ: Որովհետեւ այս աշխարհի վայելքները եւ հաճոյքները ժամանակաւոր են, գնայուն են, պայմանական են եւ ամէնէն կարեւորը՝ վնասակար են: Սակայն Տիրոջ եւ նրա Աւետարանից բխող հաճոյքները եւ վայելքները անժամանակ են, մնայուն են, յաւիտենական են եւ ամէնէն կարեւորը՝ արդիւնաբեր եւ շահաբեր են»:

Նա շարունակեց.-«Այս ոգիով ու շունչով էին սնւել Վարդանանց անունը կրող սուրբերն ու զօրավարները: Նրանք շատ լաւ էին հասկացել, թէ կեանքի եւ աշխարհի հիմնական հաճոյքը կայանում է Աստծու կողմից իբրեւ նւէր ու պարգեւ տրւած հաւատի եւ հայրենիքի մէջ: Այդ իսկ պատճառով, նրանք, Քրիստոսի խօսքին հետեւելով, հետապնդեցին իրենց անձի եւ հոգիների փրկութիւնը, անտեսեցին ամէն հաճոյք եւ ամէն վայելք եւ իրենց անձերը զոհեցին սրբազան հայրենիքի եւ քրիստոնէական հաւատի համար»:

Հայր Սուրբը յաւելեց.-«Հայոց պատմութիւնից մենք իմանում ենք, թէ Պարսից Յազկերտ թագաւորը ուզում էր սուրի ուժով հայ ազգին զրադաշտութիւնը պարտադրել: Այդ իսկ պատճառով, Ս. Վարդան Մամիկոնեանն ու իր ընկերակիցները, իբրեւ Քրիստոսի հաւատարիմ զինւորները, մերժելով կրօնափոխ եւ հաւատափոխ լինել, պատերազմեցին հայ ժողովրդին նկարագրին մաս կազմող քրիստոնէական հաւատը պահելու համար: Նրանք իրենց արարքով կատարեցին այսօրւան բնաբանը, որ ասում է.-«Ով որ ուզենայ փրկել իր կեանքը, պիտի կորցնի այն, եւ ով որ կորցնի իր կեանքն ինձ համար եւ Աւետարանի համար՝ պիտի փրկի այն»: Ինչպէս նաեւ կատարեցին Քրիստոսի այն խօսքը, որ ասում է.-«Ով որ սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով որ անտեսում է իր անձն այս աշխարհում, այն պահած է լինում յաւիտենական կեանքի համար» (Յհ 12.25): Նրանք նախընտրեցին իրենց կեանքը կորցնել եւ իրենց անձը անտեսել, Քրիստոսի եւ նրա Աւետարանին համար, որի պատճառով արժանացան փրկութեան, յաւիտենական կեանքին եւ սրբութեան պսակին»:

Հայր Սուրբն իր քարոզի աւարտին, Սրբ. Վարդանանց եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով, շնորհակալութիւն ու գնահատանք յայտնեց Սրբոց Վարդանանց եկեղեցում ծառայած բոլոր քահանաներին եւ նրանց երէցկիներին, ինչպէս նաեւ եկեղեցու ներկայ հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանին եւ նրա երէցկնոջ ու երեք զաւակներին: Շնորհակալութիւն յայտնեց եկեղեցու ներկայ եւ նախկին սարկաւագներին, կիսասարկաւագներին, դպիրներին եւ երգեցիկ խումբերին, ինչպէս նաեւ եկեղեցական խորհուրդներին եւ տիկնաց օժանդակ մարմիններին:

Յաւարտ Սուրբ եւ անմահ պատարագի սրահում տեղի ունեցաւ ընդունելութիւն։

Արարողութեանը նեկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ պրն. Հայրիկ Աղանեանը, ազգ. մարմինների եւ եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները ու նկատառելի թւով հաւատացեալներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ