Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՐԵՒԱԳԱԼԻ ԵՒ ՀՍԿՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ՝ ՄԵԾ ՊԱՀՈՑ ԱՌԻԹՈՎ

Եկեղեցու տօնացոյցը յիշեցնում է մեզ, որ արդէն Մեծ պահքի սեմին ենք։

Քրիստոնէական եկեղեցու կեանքում Մեծ պահքը գեղեցկագոյն առիթն է, որ հաւատացեալներին մղում է աղօթքով, պահեցողութեամբ եւ եկեղեցական արարողութիւնների մասնակցութեամբ վերանորոգութեան եւ հաւատքի վերակենսաւորման։

Առ այդ մեծ պահոց առաջին շաբաթից, երկուշաբթի 3 մարտ 2025 թւականից սկսեալ Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է առաւօտները՝ Արեւագալի եւ երեկոները՝ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններն ըստ հետեւեալ ժամանակացոյցի.-
Արեւագալի ժամերգութիւն՝ ամէն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, առաւօտեան ժամը 9։00-ին.
Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ՝ երկուշաբթիից-ուրբաթ, երեկոները ժամը 5:00-ին.

Իսկ ամէն երկուշաբթի օրերին, առաւօտեան ժամը 9-ին, տեղի է ունենալու Արեւագալի ժամերգութիւն ըստ հետեւեալ ժամանակացոյցի.-
Ս. Սարգիս եկեղեցի, երկուշաբթի, 10 մարտ 2025թ.
Ս. Աստւածածին եկեղեցի, երկուշաբթի, 17 մարտ 2025թ.
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, երկուշաբթի, 24 մարտ 2025թ.
Սրբ. Վարդանանց եկեղեցի, երկուշաբթի, 31 մարտ 2025թ.
Սրբ․ Թարգմանչաց եկեղեցի, երկուշաբթի, 7 ապրիլ 2025թ.

Մեր սիրելի հաւատացեալ ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ ներկայ լինեն վերոյիշեալ արարողութիւններին, որպէսզի մեր հայրերի ապաշխարողական աղօթքներով, շարականներով եւ հոգեւոր երգերով առաւել եւս զօրանան իրենց հաւատքում։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ