Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մշակութային Փառատօնում գերազանցիկ հանդիսացած աշակերտների բացառիկ համերգ (2023-2024 տարեշրջան)

Հինգշաբթի՝ փետրւարի 27-ին տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի կազմակերպմամբ գալա համերգ՝ 2023-2024 ուսումնական տարեշրջանի մշակութային փառատօնում ասմունքի եւ երաժշտական գործիքների բնագաւառում գերազանցիկ հանդիսացած աշակերտների մասնակցութեամբ, Հայկական Բարեգործական Ընդհ. Միութեան սրահում։

Համերգը սկսւեց ժամը 5:30-ին, ուր ներկայ էին 26 աշակերտ-աշակերտուհիներ ութը՝ ասմունքի եւ տասնութը՝ երաժշտական գործիքների բնագաւառում։

5 աշակերտներ չկարողացան մասնակցել իրենց ելոյթը Համադպրոցական խաղերի մրցութիւնների հետ խաչաձեւելու բերումով։

Բացման խօսքը ընթերցեցին «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտուհիներ՝ Սերինէ Մելքոնեանցը եւ Սելին Մանուկովը, որի մէջ նշւած էր. «Այսօրւայ մեր ձեռնարկը զուգադիպել է մեր ազգային եւ կրօնական մեծ տօն Վարդանանքին։ Շնորհաւորում ենք հայ ազգի այս մեծ յաղթանակը, վստահ լինելով, որ ինչպէս միշտ մեր ազգը կը յաղթահարի այս դժւարին օրերը, կը գոյատեւի դար ու դարեր, միասնականութեամբ կը կերտի պետական հզօր համակարգ, կը նւաճի նոր յաղթանակներ ազատագրելով բռնագրաււած մեր չքնաղ Արցախը, կերտելով պայծառ ապագայ»։

Շնորհակալութեան յատուկ խօսք ուղղւեց նաեւ Հայկական Բարեգործական Ընդհ. միութեան վարչութեանը, սրահի տրամադրման եւ ցուցաբերած համագործակցութեան համար։

Համերգի ընթացքում հերթաբար ասմունքեցին եւ նւագեցին գերազանց հանդիսացած աշակերտ-ուհիները։

Համերգի վերջում բեմ հրաւիրւեց Թ.Հ.Թ. Առաջնորդի օգնական հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը։

Նա իր խօսքի մէջ շնորհաւորելով Վարդանանց տօնը, շնորհաւորեց բոլորին նման ընդունակ աշակերտներ ունենալու համար, յաջողութիւն մաղթելով նրանց բոլոր ասպարէզներում։

Համերգին ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Կրթական խորհրդի անդամներ, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Մշակութային փառատօնի իրաւարար կազմի անդամներ, հայոց դպրոցների փոխտեսուչներ եւ ուսուցիչներ, Հ.Բ.Ը միութեան վարչութեան ներկայացուցիչը, աշակերտների ծնողներ եւ հարազատներ։

Համերգին մասնակցած աշակերտներին յանձնախմբի կողմից նւիրւեց «Հայկական միջնադարեան զրոյցներ եւ ժողովրդական հեքիաթներ» գիրքը։
Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն։

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ