Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐ «ՇԱՆԹ» ԴՊՐՈՑՈՒՄ ԵՒ «ՍԱՀԱԿԵԱՆ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմինը համայնքին մատուցող ծառայողական աշխատանքների շարանում՝ մարտ ամսւայ ընթացքին իրականացրել է հետեւեալ աշխատանքները՝

Կրթական խորհրդի դիմումին ընդառաջելով, երեքշաբթի, թւականիս մարտի 11-ին, «Շանթ» դպրոցում կատարւել են բժշկական զննումներ՝ չորրորդ դասարանի աշակերտութեան համար:

Կիրակի, թւականիս մարտի 16-ին, «Սահակեան» բարեսիրական կենտրոնի բժշկական եռամսեայ անվճար զննումների ծրագրով՝ կատարւել են կենտրոնի բնակիչների հերթական բժշկական զննումները:

Վերոնշեալ աշխատանքներն իրականացւել են համագործակցութեամբ՝ դոկտ. Հրաչ Խաչատրեանի եւ բուժքոյր Ժասմէն Իսկանդարեանի:

Մեծապէս գնահատելի է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի ինչպէս նաեւ բոլոր այն անձանց ջանքերը, ովքեր համագործակցում են նմանատիպ ծառայութիւնների իրականացման գործում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ