Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՎՐՈՒԶԵԱՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔՆԵՐ

Անհուն ուրախութեամբ շնորհաւորում եմ իրանցի մեր հայրենակիցներին Նոր տարւայ-Նովրուզի բարեբաստիկ տօնի առիթով եւ մաղթում, որ յառաջիկայ նոր տարին Իրանի մեր ժողովրդի եւ երկրի համար լինի խաղաղութեան, սիրոյ, եղբայրութեան եւ յաջողութեան տարի:

Նորն ու նորոգութիւնը մարդկային կեանքից անբաժան երեւոյթներ են, որոնք մարդկային կեանքն առաւել եւս կիմաստաւորեն: Այսօրւայ աշխարհը դժբախտաբար տագնապների եւ նոր մարտահրաւէրների առաջ է կանգնած: Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ մեր հայրենիք Իրանն իր կարողականութեամբ ոչ միայն դիմագրաււում է այդ բոլոր դժւարութիւնները այլեւ զարգացման եւ բարգաւաճման շարունակական ընթացքի մէջ է:

Այս առիթով ի սրտէ շնորհաւորում ենք Իրանի Իսլամական Հանրապետութեան Հոգեւոր Առաջնորդ՝ Սէյէդ Ալի Խամէնէյին, իրեն մաղթելով առաւել առողջութիւն եւ իմաստութիւն, որ կարողանայ շարունակել իր դժւարին առաքելութիւնը եւ Իրանի ժողովրդին պարգեւի խաղաղ եւ բարգաւաճ կեանք: Շնորհաւորում ենք նաեւ երկրի վսեմաշուք նախագահ՝ դոկտ. Փեզեշքեանին, Իսլամական խորհրդարանի նախագահ՝ դոկտ. Ղալիբաֆին եւ Դատական իշխանութեան նախագահ՝ հոջթ. Էժէին, բոլորին մաղթելով առողջութիւն, երկար կեանք եւ առաւել բարեբեր գործունէութիւն:

Նոյնքան անկեղծ զգացումներով շնորհաւորում ենք Իրանի ժողովրդին՝ եղբայրներին եւ քոյրերին եւ բոլորին մաղթում ենք լաւագոյններից լաւագոյնը ու յայտնում մեր օրհնութիւնները:

Թող Աստւած անսասան պահէ Իրանը իր ժողովրդով:
Շնորհաւոր Նովրուզ.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ