Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին եւ յատկապէս Զէյթուն քաղաքամասի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ յառաջիկայ շաբաթ 5 ապրիլ 2025 թւականին, Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի երկրորդ Լուսաւորչին, Յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է: Այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով, շաբաթ 5 ապրիլ 2025 թւականին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր Ս. Պատարագ: Պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է, Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդի օգնական՝ ԱՌԱՔԵԼ ԱԲՂ. ԳԱՏԵՀՃԵԱՆ-ը:

Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Ս. եւ Անմահ Պատարագ ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին

Յաւարտ Ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերար հանգուցեալ՝ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Մեր հաւատացեալ ժողովրդին հրաւիրում ենք, որ մասնակցեն յիշեալ հոգեպարար արարողութեանց, լսեն Հայր սուրբի ոգեշնչող քարոզը եւ հաղորդւեն մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի հաւատքի կեանքի խորհրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ