Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Քննարկումներ՝ Դուլաբի գերեզմանատան բարեկարգման կապակցութեամբ

Թեհրանի հայոց թեմի Դուլաբի եւ Նոր Բուրաստան գերեզմանատների բարեկարգումը միշտ գործող ազգային իշխանութեան ուշադրութեան կիզակէտում է եղել։

Այս կապակցութեամբ մարտի 29-ի առաւօտեան Դուլաբի գերեզմանատուն այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանի քաղաքապետի օգնական Սոհրաբին, կանաչապատման պատասխանատու Ալբորզին եւ այլ պատասխանատուներ։

Հիւրերին դիմաւորեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, գերեզմանատների վարչութեան անդամ Ալբերտ Յարութիւնեանը եւ «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի յանձնախմբի ատենապետ Ռաֆիկ Մելիքսէթեանը։

Գերեզմանատան զանազան տարածքներ այցի ընթացքում պետական հիւրերին բացատրութիւններ փոխանցւեց Դուլաբի պատմականի եւ ներկայի կարգավիճակի մասին։ Քննարկւեց տարածքում խոտերի հատման, կանաչապատման, լուսաւորութեան կարգաւորման եւ մի շարք նորոգութիւնների մասին, որոնք էլ աւելի բարեկարգ են դարձնելու պատմական գերեզմանատունը։

Այցի ընթացքում կարեւորւեց ազգային իշխանութեան եւ քաղաքապետարանի փոխգործակցութիւնը' գերեզմանատան խնդիրները լաւագոյնս կարգաւորելու եւ բարեկարգման աշխատանքներին էլ աւելի թափ հաղորդելու նպատակով։

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ