Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ջանքերով եւ մայրաքաղաքի կենտրոնական տարածքում գտնւող պետական կառոյցների ու հաստատութիւնների շէնքերի եւ տարածքների մաքրազարդման համակարգի (نظام مدیریت سبز) ներդրմանը համահունչ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, որպէս երկրի եւ Թեհրանի առաջին եկեղեցի, եւս մեկ քայլ մօտեցաւ այդ համակարգի իրականացմանը:

Այս առիթով, չորեքշաբթի, թւականիս ապրիլի 9-ին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Բնապահպանական կազմակերպութեան տեսչութիւնը եւ 6-րդ շրջանի քաղաքապետարանի յարակից բաժնի պատասխանատուները, ովքեր հանդիպում ունեցան Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի հետ:

Հանդիպման ընթացքում քաղաքապետարանի յարակից բաժնի նպատակին առնչւող գործնական աշխատանքների կապակցութեամբ շրջագայութիւն կատարւեց եկեղեցու տարածքում, որը գնահատւեց եւ նշւեց մօտ ապագայում կստացւի համապատասխան վկայականը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ