Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի առիթով Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախմբի դիւանը հանդիպել է պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ ապրիլի 9-ին պատգամաւորը իր գրասենեակում ընդունել է Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի առիթով Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախմբի դիւանին:

Հանդիպման ընթացքում յանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետեանը համապարփակ զեկոյց է ներկայացրել յանձնախմբի կատարած աշխատանքների մասին եւ տեղի է ունեցել խորհրդակցութիւններ: Պատգամաւորը ընդգծել է, որ Ապրիլի 24-ի օրւայ միջոցառմանը նպաստելու հարցով չի խնայելու իր կարելին:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ