Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնած Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման 110-ամեակին նւիրւած աշակերտական միասնական ծրագրերի շարանում երկուշաբթի, ապրիլի 14-ին, կայացաւ հայոց միջնակարգ օղակի դպրոցների աշակերտ-աշակերտուհիների ծրագիրը:
Թեհրանի հայոց թեմի «Մարիամեան» տղայոց, «Արարատ» աղջկանց «Մարիամ» հաստատութեան տղայոց եւ աղջկանց դպրոցների աշակերտ-աշակերտուհիները, իրենց փոխտեսուչ-փոխտեսչուհուիների եւ ուսուցիչ-ուսուցչուհիների հետ միասին Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում ներկայացրեցին միասնական աշակերտական ծրագիրը:
Լուրը՝ «Ալիք»-ից