Այսու Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 1 յունիս 2025 թւականի առաւօտեան հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու Հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 107-րդ տարեդարձի առիթով:
Իսկ յաւարտ Ս. Պատարագի կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէյի, Բաշ Ապարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցող ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։
Ս. Սարգիս եկեղեցում արարողութեան ներկայ է լինելու եւ օրւայ առիթով իր պատգամն է փոխանցելու Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք ներկայ լինելու կրօնական հոգեպարար արարողութեանց եւ հաղորդւելու հայրենիքի ազատութեան համար նահատակւած հայորդիների նահատակութեան խորհուրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ