Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 29-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող եւ արժեւորող կարեւորագոյն տօներից մէկն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը եւ Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:

Այս տօնի առիթով, հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, հինգշաբթի առաւօտեան Թեհրանի եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ: Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմակալ Առաջնորդի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Հայր Սուրբը իր քարոզի ընթացքում, անդրադառնալով Համբարձման տօնի խորհրդին ասաց, որ Մեր Տէր Յիսուս Քրիստոսը Իր հրաշափառ Յարութիւնից յետոյ 40-օրերի ընթացքին ինչպէս Աւետարանն է վկայում անգամներ յայտնւեց իր առաքեալներին, ամրապնդեց նրանց հաւատքը, նրանց հետ քանի անգամ սեղան նստելով, հաստատեց իր մարմնական յարութիւնը։ Իր առաքեալներին ուսուցանեց Աստծու արքայութեան՝ եկեղեցու երկրի վրայ հաստատման կանոնները եւ վերջապէս նրանց աւետեց Սուրբ Հոգու գալուստը, որով պիտի զօրանային եւ դառնային Նրա վկաները աշխարհի բոլոր ծայրերում։ Նա յաւելեց, որ առաքեալներին իր խաչի ճամբով անցկացնելով Բեթանիա հասցրեց եւ ապա Ձիթենեաց լեռ, որտեղից նա երկինք համբարձաւ, որպէսզի նրանց ապացուցի թէ Նա նոյն այն Յիսուսն է որ տառապանքների ճամբից ու խաչելութիւնից յետոյ յաղթել է մահւան ու կրկին վերադառնում է իր փառքին որ ունէր աշխարհի ատեղծագործութիւնից առաջ ու այսպէս փարատելով նրանց վախն ու յուսահատութիւնը յոյսի եւ ուրախութեան վերածեց։

Հայր Սուրբն իր քարոզի միւս բաժնում ասաց, որ Քրիստոսը իր Համբարձմամբ հաստատեց իր Աստւածութիւնն ու ամէնուրէքութիւնը եւ փարատեց տարածութեան սահմանափակումները, լինելով բոլոր նրանց հետ, որոնք Իր անունով են աղօթում եւ հաւաքւում։ Նա նաեւ յաւելեց, որ Քրիստոսը երկինք համբարձւեց ու երկնային խորան մտաւ, որպէսզի իր մարմինն ու արիւնը, որպէս կատարեալ զոհ մատուցելով Հայր Աստծուն լինի քաւութիւն եւ թողութիւն մեղաց ու նաեւ արագահաս բոլոր նրանց համար, որ Նրա անուն են կանչում ու փրկութիւն եւ բժշկութիւն են հայցում Նրանից։ Հայր Սուրբը ակնարկեց այն իրողութեան, որ երկնաքաղաքացին այն է, որ կատարում է Քրիստոսի կամքը ու իրեն պիտի զգայ Աստծու մշտնջենական ներկայութեան մէջ։

Թեմիս եկեղեցիներում կրօնական արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի եւ Ազգ. Մարմինների ներկայացուցիչները, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդները եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ