Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանում Մայիսի 28-ի 107-ամեակը նշւեց միութիւնների միասնական ծրագրով

Հայ ժողովրդի համազգային միասնականութեան ամենավառ արգասիքին է հայոց տօների տօնը՝ Մայիսի 28-ը:

Այդ միասնականութեան ոգով տոգորւած, այս տարի Թեհրանի հայկական համայնքում Մայիսեան յաղթանակի 107-ամեակի տօնակատարութիւնը իրականացւեց միասնական ու համատեղ ջանքերով: Քոյր միութիւնների համագործակցութեամբ բանախօսական – գեղարւեստական յայտագրով յագեցած միջոցառումը տեղի ունեցաւ մայիսի 28-ի երեկոյեան՝ Հ.Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում:


107-ամեակի համատեղ ծրագրին իրենց մասնակցութիւնն էին բերել՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութիւնը, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութիւնը, Հ.Մ. «Սարդարապատ» միութիւնը, Հ.ՈՒՍ. «Չհամրմահալ» միութիւնը, Իրանի հայ Արհեստաւորների միութիւնը եւ Հ Մ. «Սիփան» միութիւնը:

Իրանի եւ Հայաստանի պետական օրհներգերով մեկնարկած ծրագրի բանախօսն էր հրաւիրւել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Մասնակից միութիւնների անունից խօսք փոխանցեց Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը: Խօսք ունեցաւ նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը:

Գեղարւեստական հատւածը բաւականին յագեցւած էր: Իրենց անզուգական կատարմամբ ելոյթ ունեցան վոկալիստ մեներգիչներ, միութիւնները ներկայացնող պարի համոյթներ եւ գեղեցիկ ելոյթ ունեցաւ համատեղ երգչախումբը: Ծրագրի բաղադրիչ մաս էր կազմում նաեւ օրւան համահունչ տեսաերիզները:

Ծրագրին ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչներ, «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը եւ դիւանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ դիւանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Լուրը՝ «Ալիք»-ից



Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ