Թեհրանահայ համայնքի պատւիրակութիւնը մասնակցութեամբ՝ Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի, Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի, Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի, Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանի եւ ազգային մարմինների, միութիւնների ու եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների, Իմամ Խոմէյնիի մահւան 36-րդ տարելիցի առիթով, չորեքշաբթի մայիսի 28-ին, ներկայ գտնւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան Հիմնադիր Առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի դամբարանում, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների համար կազմակերպւած ծրագրին:
Այնտեղ նախ կատարւեց յարգանքի ծաղկեմատոյց, Իմամ Խոմէյնիի դամբարանին, ապա հերթաբար ելոյթ ունեցան իւրաքանչիւր պատւիրակութեան ներկայացուցիչները:
Թեհրանահայ համայնքի պատւիրակութեան կողմից ելոյթ ունեցաւ Արժ․ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, որն իր արտայայտութիւնների ընթացքում ընդգծեց Իմամ Խոմէյնիի կարեւոր դերը՝ Իրանի ողջ ժողովրդի միասնութեան եւ հզօր ու ապահով երկիր կառուցելու գործում:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ