Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՍՏԵՂԾՒԱԾ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄՆ Է»

«ՊԷՏՔ Է ՅԱՐԳԵԼ ՄԵՐ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ՝ ԵՐԿԻՒՂԱԾ ՄՕՏԵՑՈՒՄՈՎ»

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Այսպէ՛ս է ասել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իրեն այցելած եւ իր հետ հեռաձայնային հաղորդակցութեամբ կապ հաստատած հայ քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներին։ Նորին Սրբութիւնը փոխանցել է, որ ներկայ կացութիւնը, ներքին թէ արտաքին, ահաւոր վտանգների դիմաց կարող է դնել Հայաստանը եւ այն առաջնորդել անդառնալի իրավիճակների:

Անհրաժեշտ է, որ մեր գերագոյն ճիգը թափենք՝ առաջն առնելու նման վտանգալից պայմանների առաջացման: Եկեղեցին, իր կարգին, կոչւած է իրեն առնչւած հարցերը քննել եւ համապատասխան լուծումներ որոնել, ինչպէս պետութիւնը, իր կարգին, իր հետ աղերս ունեցող հարցերին պէտք է մօտենայ համապատասխան կերպով՝ հեռու մնալով առաւել բարդութիւններ ու բեւեռացումներ ստեղծող քայլերից: Հարկ է յարգել պետութեան օրէնքները, միաժամանակ՝ եկեղեցւոյ հեղինակութիւնը, եւ իր հարցերը ներքին ճամբով քննելու իրաւունքը: Անհրաժեշտ է մանաւանդ հեռու մնալ այնպիսի լեզւի ու ոճի գործածութիւնից եւ մօտեցումներից, որոնք չեն համապատասխանում մեր հոգեւոր, ազգային ու բարոյական արժէքներին ու արժեչափերին: Հետեւաբար, ՆԵՐԿԱՅ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՒԱՆԸ ՊԷՏՔ Է ԼԻՆԻ ԴԱԴՐԵՑՆԵԼ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆՆԵՐ:

Նաեւ ցաւով իմացանք պետական իրաւապահ մարմինների ուժերի Սուրբ Էջմիածին մուտքի եւ այնտեղ ստեղծւած անընդունելի կացութեան մասին: Մենք դատապարտում ենք նման քայլեր: Անհրաժեշտ է յարգել մեր սրբավայրերը՝ երկիւղած մօտեցումով: Նաեւ կոչ ենք ուղղում պետական պատկան մարմիններին, ձերբակալութիւնների արշաւը դադրեցնելու եւ հանդարտամտութեամբ մօտենալու հակաօրինական նկատւող կացութիւններին ու պարագաներին:

Ներկայ բարդ կացութիւնից դուրս գալու եւ, որպէս առաջին քայլ, հրապարակային յայտարարութիւնները դադրեցնելու գծով Վեհափառ Հայրապետը իր խորհրդակցութիւնները պիտի շարունակի կուսակցութիւնների ու կազմակերպութիւնների, բնականաբար նաեւ Հայաստանի իշխանութեան հետ, որպէսզի կարելի դառնայ առաջիկայի նոր բարդութիւնների առաջն առնել եւ հանդարտ մթնոլորտի մէջ հարցերի լուծման ճամբաներ որոնել՝ փոխադարձ հասկացողութեան ու յարգանքի մթնոլորտի մէջ:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ