Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ «ՍԱՀԱԿԵԱՆ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 7-ին, Տարեցների Շաբաթւայ առիթով «Սահակեան» բարեսիրական կենտրոն այցելեցին 7-րդ շրջանի 5-րդ թաղամասի քաղաքապետ Պրն. Ֆորուղին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

Հանդիպման ընթացքին ներկայ էին Կենտրոնի տարեց բնակիչները, հիւրերը եւ Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի անդամները։

Սկզբում Պրն. Ֆորուղին շնորհաւորեց տարեցների տօնը, յայտնելով իր յարգանքը եւ քաջալերանքը, իսկ յետոյ ԿՕՄ-ի ատենապետ Մուշեղ Ծատրեանը բարի գալստեան խօսք ուղղեց հիւրերին՝ շնորհակալութիւն յայտնելով նրանց՝ այցելութեան համար։ Նա ընդգծեց, որ նման այցելութիւնները ոչ միայն հոգեբանական մեծ խթան են, այլեւ սիրոյ եւ հոգատարութեան կենդանի դրսեւորում։

Այցը աւարտւեց հիւրասիրութեամբ եւ բարեմաղթանքներով, որոնց ընթացքին հնչեցին շնորհաւորական խօսքեր՝ առողջութեան ու երկարակեցութեան համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ