Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՒԱԾԱԾՆԻ ԱՆՒԱՄԲ ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆ

Թեհրանի Քարիմ Խան պողոտայի երկայնքով՝ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի տարածքում կառուցւող մետրոյի 6-րդ գծի 25-րդ կայարանի շինարարական աշխատանքները արագօրէն մօտենում են իրենց աւարտական փուլին:

«Ս. Մարիամ Աստւածածին» անւանւած մետրոկայարանին կից տարծքում արդէն իսկ տեղադրւել է Աւետեան ընտանիքի նւիրատւութեամբ կառուցւած Մարիամ Աստւածածնի արձանը, որը իւրօրինակ գրաւչութիւն է պարգեւել կայարանին:
Յատկանշական է, որ արձանի սկզբնական օրինակն է եղել հանրայայտ արւեստագէտ՝ հանգուցեալ Լեմւէլ Աւետեանի ձեռարւեստի նմուշը:

Կայարանը եզակի է՝ իր տեսքի, շքամուտքի ճարտարապետութեան, ինչպէս նաեւ ներքին դիզայնի առումով:

Կայարանի պաշտօնական բացումը տեղի է ունենալու յառաջիկայ օրերին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ