Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ Տ. ՍԱՐԳԻՍ ՔՀՆՅ. ԽՈՍՐՈՎԵԱՆԻ ԵՐԷՑԿՆՈՋԸ

Երկուշաբթի՝ 27 հոկտեմբեր 2025 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի այցելեցին ինքնաշարժի արկածից վիրաւորում ստացած Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի երէցկնոջը:

Այցի ընթացքում Հայր Սուրբը փոխանցելով Սրբազան Հօր հայրական օրհնանքն ու ողջոյնները` աղօթեց Երէցկնոջ շուտափոյթ ապաքինման եւ ընտանիքի առողջութեան համար:

Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը նաեւ իր հերթին Խորհրդի անունից առողջութիւն եւ շուտափոյթ ապաքինում մաղթեց Երէցկնոջը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ