
Թեհրանի տրանսպորտի հարցերով Քաղաքապետի տեղակալ Մոհսէն Հորմոզին երկուշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ, եւ Սրբազան Հօրն է փոխանցել «Սուրբ Մարիամ» մետրոկայանի բացման հանդիսաւոր արարողութեան հրաւէրը։
Հորմոզին ընդգծել է, որ կայարանը յատուկ ձեւաւորւել է իսլամի եւ քրիստոնէութեան համերաշխութիւնը ներկայացնելու նպատակով։
Սրբազան Հայրն էլ իր հերթին նշել է. «Ամբողջ իսլամական աշխարհում միայն Իրանում է արւում նման արժէքաւոր քայլ»։
Թեհրանի Աւագանու շինարարական յանձնաժողովի նախագահ հոջ. Աղամիրին եւս ընդգծել է, որ Իրանում տարբեր կրօնների ներկայացուցիչների համերաշխութիւնն ու բարեկամութիւնը պատմական արժէք է. «Մեր՝ տարբեր կրօններով, բայց նոյն ճանապարհով գնացող իրանցիների միասնութիւնը գովելի եւ արժէքաւոր է։ Քրիստոնէական համայնքը մշտապէս կանգնած է եղել Իսլամական Հանրապետութեան կողքին՝ եղբայրական ձեւով»։
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվարդեանը, ով ներկայ է եղել հանիպմանը ասել է. «Սուրբ Մարիամ» կայարանը կարող է դառնալ կրօնների միասնութեան խորհրդանիշ եւ ողջունելի կը լինի այնտեղ ստեղծել քրիստոնէական մշակոյթի պատկերասրահ»:
Լուրը՝ «Ալիք»-ից