Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԲՈՒԺՔՈՅՐԵՐԻ ՕՐՒԱՅ ԱՌԻԹՈՎ ԳՆԱՀԱՏՒԵՑ «Ա. ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԲՈՒԺԱՐԱՆԻ ԲՈՅԺՔՈՅՐ՝ ԺԱՍՄԷՆ ԻՍԿԱՆԴԱՐԵԱՆԸ

Չորեքշաբթի, 29 հոկտեմբեր 2025 թւականին (7 աբան 1404), Բուժքոյրերի օրւայ առիթով, Իրանի Հանրապետութեան նախագահ դկտր. Մասուդ Փեզեշքեանի եւ բուժքոյրական համակարգի տնօրէնի ներկայութեամբ, տեղի ունեցաւ օրինակելի բուժքոյրերի մեծարման միջոցառում:

Ծրագրին «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի բուժքոյր՝ տկն. Ժասմէն Իսկանդարեանը ներկայացւեց, որպէս օրինակելի բուժքոյր եւ նրան գնահատանքի յուշատախտակ յանձնւեց: Յատկանշելի է, որ տկն. Իսկանդարեանի անունն ընթերցւելիս շեշտւեց, որ նա հայ-քրիստոնեայ համայնքից է, ուստի սոյն գնահատականի ստացումը մեծ պատիւ եւ հպարտութիւն է ինչպէս բուժարանի, այնպէս էլ Իրանահայ համայնքի համար:

Այս հպարտալի առիթով տկն. Ժասմէն Իսկանդարեանին մաղթում ենք յաջողութիւն եւ նորանոր նւաճումներ՝ իր երախտարժան առաքելութեան մէջ:

«Ա. Աւետիսեան» Ազգ. Բուժարանի Խնամակալ Մարմին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ